2025-ին առողջապահության նախարարության ծախսերը կնվազեն 3,5 տոկոսով, կապիտալ ծախսերը կավելանան 1,8 տոկոսով
 |1lurer.am|
14:00 - 01 նոյեմբերի, 2024

2025-ին առողջապահության նախարարության ծախսերը կնվազեն 3,5 տոկոսով, կապիտալ ծախսերը կավելանան 1,8 տոկոսով |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ըստ այդմ՝ ընթացիկ ծախսերով կլինի 3,5 տոկոսի նվազում, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 1,8 տոկոսի, այսինքն՝ 216 մլն դրամի ավելացում:

«2024 թվականի բյուջեով նախատեսված էր գումար առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում հատկացման համար: Այսինքն՝ այս գումարը պետք է ծախսվեր առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում, և եթե այս գումարը հաշվի չառնենք, ապա 2025 թվականի բյուջեն 2024-ի նկատմամբ ավելացել է 12,7 մլրդ դրամով»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար նախատեսված էր 18 մլրդ դրամ: Քանի որ համակարգը չի ներդրվել, գումարը չի ծախսվել, բայց գումարը, ըստ նախարարի, բաշխվել է տարբեր ուղղություններով:

«Եթե 2024 թվականին նախատեսված առողջության համապարփակ ապահովագրության գումարը հաշվի չենք առնում, ապա 2025 թվականի բյուջեն աճում է 8,5 տոկոսով կամ 12,7 մլրդ դրամով, որը բաշխվում է ըստ տարբեր ուղղությունների»,- պարզաբանեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել