Երեք օրվա ընթացքում հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարումից ավելի շատ գումար է հավաքվել, քան նախորդ համակարգի պայմաններում․ Երևանի քաղաքապետ |armenpress.am|
14:01 - 04 նոյեմբերի, 2024

Երեք օրվա ընթացքում հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարումից ավելի շատ գումար է հավաքվել, քան նախորդ համակարգի պայմաններում․ Երևանի քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց հանրային տրանսպորտի ուղեվարձի վճարային նոր համակարգի ներդրման արդյունքների մասին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ վերջին երկու-երեք օրվա ընթացքում ավելի շատ գումար է հավաքվել ուղեվարձերի վճարումից, քան նախորդ համակարգի պայմաններում։ 

«Հասարակական տրանսպորտի ուղեվարձի չվճարումների դեպքերով հանդերձ՝ վերջին երկու-երեք օրվա ընթացքում ավելի շատ գումար ենք հավաքել, քան նախորդ համակարգի պարագայում։ Նոյեմբերի 1-ին, օրինակ, հավաքվել է նախորդ օրվա համեմատ 1 միլիոն 700 հազար դրամով ավել, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մոտ 9 միլիոն դրամով ավել գումար, քան նախորդ շաբաթ և կիրակի օրերին»,-ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ սա այն դեպքում, երբ տարբեր խնդիրներով պայմանավորված՝ քաղաքացիների 20-30 տոկոսը վճարում չեն իրականացրել։ 

Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը ստիպված է եղել 8,5 միլիարդ դրամ դոտացիա տրամադրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝ նոր շարժակազմերի սպասարկման և տեխնիկական սպասարկման ծախսերի մեծացման պատճառով։ 

«Մենք ձգտում ենք ապահովել ավելի բարձր որակի տրանսպորտ, և 171 նոր ավտոբուսների շահագործումը ավելացնելու է ծախսերը։ 250 նոր ավտոբուսներ գնելու դեպքում այդ ծախսերը նույնպես կաճեն։

Միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ, այլ երկարաժամկետ, լավ որակի հանրային տրանսպորտի ապահովման միջոց»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել