Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին
23:01 - 04 նոյեմբերի, 2024

Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին, նշելով, որ ընտրություններում գրանցվել է ամենա ոչդեմոկրատական արշավը։ Այս մասին հայտում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Մոլդովայի իշխանությունները աննախադեպ բռնաճնշումներ են իրականացրել ընդդիմության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04% արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96%-ը: 

Մոլդովայի սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ չի ճանաչում արտերկրի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, որոնց շնորհիվ էլ հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։ Կուսակցությունից նշել են, որ Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է քվեարկել ներկայիս կառավարության քաղաքականությանը։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գրել, որ Մոլդովան արժևորում է Հայաստանի հետ իր բարեկամությունը և համատեղ հավատարմությունը ժողովրդավարությանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել