2025-ին Երևան քաղաքը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտ ապահովել, 2024-ին 61 մլրդ 514 մլն է եղել. Ավինյան
 |1lurer.am|
15:47 - 05 նոյեմբերի, 2024

2025-ին Երևան քաղաքը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտ ապահովել, 2024-ին 61 մլրդ 514 մլն է եղել. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: 2024-ին Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները պլանավորվել էին 61 մլրդ 514 մլն դրամ, 2023 թվականին այս թիվը 38 մլրդ 799 մլն դրամ է եղել: 2025 թվականին Երևան քաղաքը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտ ապահովել: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք բավականին մեծ սեփական եկամուտների աճ ենք կանխատեսում Երևան քաղաքում, և այս դինամիկան դեռևս 1-2 տարի կպահպանենք, բայց ինչ-որ մի կետում պետք է գանք նոր նորմային»,- ասաց նա:

Սեփական եկամուտների աճը, ըստ քաղաքապետի, հնարավորություն կտա էականորեն ավելացնել վերանորոգվող, հիմնանորոգվող փողոցների ծավալը, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող մանկապարտեզների քանակը:

«2023-ից սկսած՝ 5-ամյակում, մենք Երևան քաղաքում որևէ չհիմնանորոգված մանկապարտեզ չենք ունենա, և գրեթե բոլոր ճանապարհներին կհասցնենք անդրադարձ ունենալ նմանատիպ տեմպերով»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել