news.am: Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտի թանկացման դեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հյուսիսային պողոտայում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Որովհետև ում հարցնում ես՝ բոլորը դեմ են այս թանկացմանը: Այստեղ հարցը միայն այն է, թե ինչքանով մենք կկարողանանք հասնել մարդկանց, ինչքան կհասցնենք դա անել: Մենք ակնկալում են տասնյակ հազարներ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իշխանությունները կասեն, որ այդ տասնյակ հազարները Երեւանի բնակչության, ասենք, 5-10 տոկոսն է, Մարությանն ասաց. «Չի կարող դա լինել պատասխանը, որովհետեւ իրենք 70 հազար ձայն են ստացել: Եթե թիվը դրան մոտ լինի, իրենք չեն կարող այդպիսի բան ասել: Որովհետև մենք էլ կասենք՝ դուք էլ գնացեք իշխանությունից, որովհետև ձեզ Երևանի բնակիչների 9 % է ընտրել: Իրենք եկել են իշխանության շատ տարօրինակ գործարքի միջոցով՝ «Հանրային ձայնի» հետ: «Հանրային ձայնը» վերջին պահին տվեց իր քվեները, որպեսզի Ավինյանը դառնա քաղաքապետ»:
comment.count (0)