Ողջ աշխարհում ծայրահեղ վտանգավnր ժամանակաշրջան է․ ԵՄ խորհրդի նախագահը կոչով է հանդես եկել
 |tert.am|
19:30 - 05 նոյեմբերի, 2024

Ողջ աշխարհում ծայրահեղ վտանգավnր ժամանակաշրջան է․ ԵՄ խորհրդի նախագահը կոչով է հանդես եկել |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը դեկտեմբերի 1-ից թողնելու է պաշտոնը, հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն իրական է, և կոչ է արել կանխել նոր աշխարհամարտը։

«Կասկածից վեր է, որ մենք ծայրահեղ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում․ վտանգավոր ժամանակաշրջանում ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի համար։

Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը հնարավոր է, բայց մենք կարող ենք և պետք է կանխենք այն։ Պատմության ընթացքը դեռ հնարավոր է փոխել»,- ասել է Միշելը՝ Soir պարբերականին տված հարցազրույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել