Սերբիայում բողոքի ակցիայի մասնակից 14 մարդ է ձերբակալվել |azatutyun.am|
11:39 - 07 նոյեմբերի, 2024

Սերբիայում բողոքի ակցիայի մասնակից 14 մարդ է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ 14 անձինք բերման են ենթարկվել բողոքի ակցիայի ժամանակ և դրանից հետո։ Նրանցից մեկը հանրային հավաքի ժամանակ ենթադրյալ բռնի պահվածքի համար հանձնվել է անչափահասների գործերով դատավորին, երեք անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկին ցուցմունք տալուց հետո ազատ են արձակել։

Նովի Սադի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ անկարգություններից հետո ընդհանուր առմամբ ինը մարդ է ձերբակալվել, իսկ մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Սերբիայում ցուցարարները նոյեմբերի 5-ին կարմիր ներկ և քարեր էին նետել Նովի Սադի քաղաքապետարանի վրա՝ պահանջելով պատասխանատվություն 14 մարդու մահվան համար։

Սերբիայի երկրորդ ամենամեծ քաղաքում երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզմանհետևանքով զոհվել էր 14 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել