Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29  գագաթնաժողովը |armenpress.am|
12:40 - 08 նոյեմբերի, 2024

Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովը |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7">

Շուրջ երեք տասնյակ ֆրանսիացի գործիչներ հավաքական ուղերձ են հրապարակել՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 համաժողովը։ 

Գործիչների ուղերձը հրապարակել է Le Figaro պարբերականը։

«Ֆրանսիայի Հանրապետության հարգելի ընտրված ներկայացուցիչներ, մենք՝ այս խնդրագիրը ստորագրողներս, կոչ ենք անում կառավարությանը վճռական և խորհրդանշական գործողություններ ձեռնարկել՝ բոյկոտելու COP29-ը, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-ից։ Խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից արդեն դատապարտված այս համաժողովի անցկացումը չպետք է նպաստի Ադրբեջանի ավտոկրատ և կոռումպացված ռեժիմի օրինականացմանը կամ խրախուսի նրա ծավալապաշտական ​​ու ապակայունացնող հավակնությունները։ 

Միջազգային այս կարևոր իրադարձության մոտենալով՝ Ադրբեջանի իշխանությունները միայն ուժեղացնում են ռեպրեսիաները ներքին ընդդիմության նկատմամբ և նոր սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի դեմ։ Այդ մասին են վկայում Human Rights Watch-ի և Freedom Now-ի զեկույցները, որոնք հոկտեմբերի 8-ին հրապարակել են հայտարարություններ ադրբեջանական վարչակարգի՝ «քաղաքացիական հասարակությանը ոչնչացնելու» փորձերի մասին։ 

Պակաս ցուցիչ չէ Իլհամ Ալիևի դիրքորոշումն, ով, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի բոլոր կետերը, 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղում, անընդհատ բարձրացնում է խաղադրույքները խաղաղ բանակցություններում», - նշել են ուղերձի հեղինակները՝ հավելելով, որ COP29-ի անցկացումը, հակառակ սպասելիքների, միայն ամրացնելու է Ադրբեջանի իշխանություններին։ 

Ուղերձում նրանք հարց են հնչեցնում, թե կարելի՞ է արդյոք խոսել բնապահպանական խնդիրների մասին՝ անտեսելով տասնյակ քաղբանտարկյալների, այդ թվում՝ հայ բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 22 հայ պատանդների ազատ արձակման կոչերը, որոնք խոշտանգումների են ենթարկվում համաժողովի անցկացման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

«Այս կոչը ստորագրողները կարծում են, որ ո՛չ», - ընդգծվում է ուղերձում։  

Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտում Ֆրանսիայի կառավարության որոշման կապակցությամբ, որի համաձայն՝ համաժողովին Ֆրանսիան ներկայացնելու է բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշեին, հատկապես հաշվի առնելով, որ Ֆրանսիան արձանագրել է Ադրբեջանում իր քաղաքացիների անհիմն ձերբակալության երկու դեպք, և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ սեպտեմբերի 4-ին նախազգուշացրել է իր քաղաքացիներին հրաժարվել Ադրբեջան մեկնելուց։ 

Գործիչները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում հստակ ուղերձ հղել Ալիևի ռեժիմին՝ բոյկոտելով COP29-ը և ղեկավարելով հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատման միջազգային արշավը, ապահովելով Լեռնային Ղարաբաղից 120,000 փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը և պաշտպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի տարածքների մի մասը մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից։ 

Կոչը ստորագրել են՝ Անն Իդալգոն՝ Փարիզի քաղաքապետ (Սոցիալիստական կուսակցություն), Այդա Հադիզադեն՝ Վալ դ’Ուազից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն), Շառլ դը Կուրսոնը՝ Մառնից ընտրված պատգամավոր (Ցենտրիստներ՝ նոր կենտրոն), Քրիստին Պիրես Բոնը՝ Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն), Կլոդ Կերնը՝ Բա-Ռենի սենատոր (Դեմոկրատների և Անկախների միություն), Էլիզա Մարտենը՝ Իզերից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա), Էմանուել Գրեգուարը՝ Փարիզի 7-րդ ընտրատարածքի պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն), Ֆրանսուա-Գզավյե Բելամին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր (Հանրապետականներ), Իզաբել Սանտյագոն՝ Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն), Լորան Պանիֆուսը՝ Արիեժից ընտրված պատգամավոր, Լորան Վոքիեն՝ Օտ-Լուարից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ) և այլ գործիչներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել