Թրամփը կդադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա դա անել. Օրբան
 |1lurer.am|
14:45 - 08 նոյեմբերի, 2024

Թրամփը կդադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա դա անել. Օրբան |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը, ինչը թույլ կտա հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Օրբանի համոզմամբ՝ Եվրամիությունը միայնակ չի կարողանա ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

«Պատերազմն այժմ բոլորի համար ամենակարևոր հարցն է: Ամերիկան այլևս չի խրախուսի դա, քանի որ Դոնալդ Թրամփն ատում է պատերազմը։ Դա կազդի նաև մեզ վրա, քանի որ Եվրոպան միայնակ չի կարող ֆինանսավորել այդ պատերազմը»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում:

Միևնույն ժամանակ, Օրբանը կարծիք է հայտնել, որ այդ ուղղությամբ գնալը ԱՄՆ նորընտիր նախագահի համար հեշտ չի լինի: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել