Քննարկվել են համահայկական բժշկական կոնգրեսի առջև դրված խնդիրները
22:26 - 08 նոյեմբերի, 2024

Քննարկվել են համահայկական բժշկական կոնգրեսի առջև դրված խնդիրները

Ուրախ էի ընդունել Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, AMADEA բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։ Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ համահայկական բժշկական կոնգրեսի (AMWC2025) առջև դրված խնդիրները: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Կոնգրեսի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությունն է, բժշկագիտությանը, Հայաստանում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը և ներդրումները:
 
Առողջապահության նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունենալու AMWC2025-ի աշխատանքներին, իսկ կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի Թագավորության առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ»,- նշված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել