Իրանն արձագանքել է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությանը Թրամփի մահափորձի մասին
 |news.am|
13:26 - 09 նոյեմբերի, 2024

Իրանն արձագանքել է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությանը Թրամփի մահափորձի մասին |news.am|

news.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային հերքել է ամերիկացի նախկին եւ ներկա պաշտոնյաների սպանության դավադրություններին Թեհրանի մասնակցության մեղադրանքները, տեղեկացրել է Tasnim-ը։

ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն իր հայտարարությունում հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք միանգամայն անհիմն անվանելով։

Նրա խոսքով՝ նման մեղադրանքներ առաջադրվել են նաեւ նախկինում, բայց Իրանը վճռականորեն հերքել է դրանք եւ ապացուցել, որ դրանք սուտ են։

Բաղային հայտնել է, որ այդ հայտարարությունների կրկնությունն այս փուլում «չարամիտ դավադրություն է՝ կազմակերպված սիոնիստների եւ հակաիրանական շրջանակների կողմից, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հետագա բարդացման նպատակով»։

Մամուլի քարտուղարը նաեւ հաստատել է, որ Իրանը նախկինի պես հավատարիմ է  բոլոր օրինական եւ  իրավական միջոցների օգտագործմանը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակներում իրանական ազգի իրավունքների վերականգնման համար։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Իրանը հանձնարարել է գործակալ Ֆարհադ Շաքերիին հետեւել եւ նախապատրաստել ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի սպանությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել