azatutyun.am: Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շեշտել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները դեռևս պահպանվում են»։ Միաժամանակ Իլհամ Ալիևն Օլաֆ Շոլցին ասել է, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայտարարելով, որ Գերմանիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, Օլաֆ Շոլցն ընդգծել է՝ Բեռլինը կողմերին կոչ է անում համարձակ քայլեր ձեռնարկել։
Գերմանիայի կանցլերը փոխանցել է, որ չի մասնակցելու Ադրբեջանում COP29-ի գագաթնաժողովին։
comment.count (0)