tert.am: Այսօր Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Այս կապակցությամբ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 11-ին այցով ժամանել է Ադրբեջան: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Շառլ Միշելին դիմավորել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը և այլ պաշտոնյաներ։
Ադրբեջանում COP29-ն անցկացնելու որոշումը կայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։ Որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
Կլիմայի համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը։ Միջոցառման շրջանակում Ադրբեջանի մայրաքաղաքը կընդունի շուրջ 70,000 օտարերկրյա հյուրերի։ ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բաքուն մասնակցելու հրավեր է ուղարկել Երևանին:
comment.count (0)