6 օր է՝ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ
 |tert.am|
10:27 - 13 նոյեմբերի, 2024

6 օր է՝ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ |tert.am|

tert.am: «Գոյ» թատրոնի դերասանները նոյեմբերի 7-ից նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։

Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։ 

«Գոյ» թատրոնի անձնակազմը երեկ, շարժվել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին՝ հերթական ակցիան իրականացնելու։ 

Իսկ այսօր ժամը12:00-ին «Գոյ» թատրոնի անձնակազմը ՄԻՊ-ի գրասենյակի մոտ կիրականացնեն ակցիա:

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել