Հավատացած ենք, որ ՀՀ-ն շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. ԲՏԱ նախարար
 |1lurer.am|
12:22 - 13 նոյեմբերի, 2024

Հավատացած ենք, որ ՀՀ-ն շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. ԲՏԱ նախարար |1lurer.am|

1lurer.am: Հավատացած ենք, որ Հայաստանը շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի, և այն պիտի լինի միջազգային բրենդը, միջազգային ներկայացվածությունը տեխնոլոգիական աշխարհում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Մենք հավատում ենք, որ հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները, որ գիտնականները, գիտահետազոտական խմբերն ունեն, հենց Հայաստանի ներսում պետք է հետազոտվեն, դառնան փորձանմուշներ, գնան դեպի սերիական արտադրություն և արտահանվեն մեր երկրից, որովհետև հենց այս ոլորտում է, որ մենք գալիս ենք խրախուսելու բարձր արժեք ունեցող և բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող այդ ուղղությունները:

Այստեղ շատ կարևոր է, որ նոր օրենսդրությամբ 2025-ից մենք նախատեսում ենք այն բոլոր աշխատակիցներին, որոնք ներկայացված կլինեն գիտահետազոտական և փորձարարական մշակումների ոլորտում, նաև 20 տոկոս եկամտահարկի շեմը սահմանել 10 տոկոս»,- ասաց նա:

Պետության ծառայություններն ուզում ենք դարձնել խելացի, այսինքն՝ թափանցիկ, արագ և պարզ, ընդգծեց նախարարը. «Թվայնացված ծառայություններն ու խելացի համակարգերը հեշտացնելու են բոլորիս կյանքը՝ թույլ տալով մեզ առցանց ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, օգտվել տարատեսակ հանրային ծառայություններից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել