Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սերոբ Սարգսյանի դիմումը՝
Սերոբ Սմբաթի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 13-ից նշանակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար»,-ասվում է որոշման մեջ:
comment.count (0)