sport.news.am: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles եւ FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպումից առաջ անցկացնում են միասնական երթ՝ ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջով։
Այն մեկնարկել է Սախարովի հրապարակում եւ կավարտվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին եւ կմեկնարկի 21:00-ին։