1lurer.am: Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հանդիպումը, որը Թուրքիա է ժամանել պաշտոնական այցով: Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Նախարարները բանակցություններ են վարել մամուլի համար փակ ռեժիմով: Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Որոշ աղբյուրներ նշում են, որ Անկարան և Լոնդոնը քննարկում են Թուրքիային 40 Eurofighter կործանիչի վաճառքի հարցը:
comment.count (0)