Ֆիդանը Հայաստանին ու Ադրեջանին կոչ է արել «բաց չթողել խաղաղության այս պատմական հնարավորությունը»

 |factor.am|
18:31 - 21 նոյեմբերի, 2024

Ֆիդանը Հայաստանին ու Ադրեջանին կոչ է արել «բաց չթողել խաղաղության այս պատմական հնարավորությունը» |factor.am|

factor.am: «Հարավային Կովկասում տևական խաղաղությունն ավելի մոտ է քան երբեևէ»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում իր ղեկավարած գերատեսչության բյուջեի քննարկմանը։

«Այս կետին հասնելու հիմքը, անկասկած, այն է, որ եղբայրական Ադրբեջանը վերջ է տվել Ղարաբաղում իր հողերի օկուպացիային, մենք օրինակելի մակարդակով շարունակում ենք մեր երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մենք համատեղ ձգտում ենք լուծումներ գտնել միջազգային բազմաթիվ խնդիրների համար։ Ուրախալի է, որ Հայաստանը պատերազմից հետո շարունակում է ընտրել խաղաղությունն ու կայունությունը։ Եվ՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»,-ասել է Ֆիդանը։

Ֆիդանը նշել է, որ կողմերը երկար ժամանակ անց առաջին անգամ առանձնազրույց են ունեցել Ստամբուլում՝ առանց երրորդ երկրի մասնակցության, և ընդգծել, որ Հարավային Կովկասի համատեքստում կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը Անկարան իրականացնում է Հայաստանի հետ։

Ընդգծելով, որ «Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները»՝ համաձայնեցնելով դա Ադրբեջանի հետ, Ֆիդանը նշել է, որ հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» Տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպմանը «կառուցողական կերպով քննարկել են տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերը»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել