«Պարտադրանք չի եղել, իմ որոշումն է». Նարեկ Զեյնալյանը՝ մանդատից հրաժարվելու մասին |azatutyun.am|
17:08 - 22 նոյեմբերի, 2024

«Պարտադրանք չի եղել, իմ որոշումն է». Նարեկ Զեյնալյանը՝ մանդատից հրաժարվելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը պնդում է՝ որևէ մեկի պարտադրանքով չի հրաժարվել պատգամավորի մանդատից։

Նա նաև հերքեց տեղեկություններն այն մասին, թե կարող է նշանակվել Առողջապահության նախարարի պաշտոնում՝ նշելով, թե «դա իրականության հետ կապ չունի»։

Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելու դիմում է այսօր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։

Օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Զեյնալյանը գրավոր դիմումով հետ վերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես կգա հայտարարությամբ, եթե այն հետ չվերցնի, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն կկազմվի, որը կստորագրի և կհրապարակի Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված։

Մանդատը վայր դնելու մասին Զեյնալյանը հայտարարեց նոյեմբերի 19-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել