Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում․ Նիկոլ Փաշինյան
22:55 - 22 նոյեմբերի, 2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում․ Նիկոլ Փաշինյան

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«2020 թվականին Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը ստացել եմ նաև այդ ժամանակ։ Շատ խորը ուսումնասիրություն է կատարվել և այդ ահազանգերը հերքվել են։ Հիմա նորից կիրականացվեն ստուգումներ, և մեծ հավանականությամբ այդ ահազանգերը կրկին կհերքվեն»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությանը, թե Պողոսյանը կապ ունի կոռուպցիոն գործարքների հետ։

Հիշեցնենք, որ Պողոսյանը այս պահին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել