Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան
10:07 - 27 նոյեմբերի, 2024

Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան

Քննչական կոմիտեից արձագանքել են մամուլի հրապարակումներին, թե ՔԿ-ում Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո ուշքի չեն գալիս, իսկական քաոս է, ազատման դիմումներ են գրում։

Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահմյանն ի պատասխան գրել է․

«Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։

Սիրելի՛ գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։

Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել