Վրաստանը մինչև 2028 թվականը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից
19:09 - 28 նոյեմբերի, 2024

Վրաստանը մինչև 2028 թվականը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը մինչև 2028 թվականը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից:

Կոբախիձեի խոսքով՝ 2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը տնտեսական տեսակետից պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: 

Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ իրենց նպատակը Վրաստանի անդամակցությունն է Եվրամիությանը մինչև 2030 թվականը։

«Մենք պատրաստ ենք դիտարկել և հաշվի առնել բոլոր պայմանները, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին, բայց այստեղ անցնում է որոշակի գիծ, ​​որը նորից ու նորից ասոցացվում է արժանապատվության հետ։

Մի բան եմ ուզում ասել. Եվրամիությունը նույնպես պետք է ապացուցի, որ հարգում է մեր արժանապատվությունը։ Երբ մենք խոսում ենք խաղաղությամբ դեպի Եվրոպա ընթանալու մասին, իհարկե` Եվրամիությունը ևս պետք է մեզ ապացուցի, որ իրենց համար սկզբունքորեն կարևոր է խաղաղությամբ ընթանալը դեպի ԵՄ»,- ասել է Կոբախիձեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել