ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:51 - 28 նոյեմբերի, 2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Հրազդան քաղաքում, Սառնակունք, Գորայք գյուղերում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Աշոցքի, Ապարանի, Արագածի, Մարալիկի տարածաշրջանների, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Անիպեմզա ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր», Արթիկ-Ալագյազ, Ապարան-Միրաք և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է:

Գորիս քաղաքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել