Սիրիայի ՊՆ-ն քաղաքացիներին կոչ է արել չհավատալ «ահաբեկիչների» ապատեղեկատվությանը
 |1lurer.am|
21:19 - 29 նոյեմբերի, 2024

Սիրիայի ՊՆ-ն քաղաքացիներին կոչ է արել չհավատալ «ահաբեկիչների» ապատեղեկատվությանը |1lurer.am|

1lurer.am: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իսլամիստների խոշոր հարձակումները «հաջողությամբ հետ են մղվում» Հալեպի և Իդլիբի գյուղական բնակավայրերում: Նշվում է, որ խմբավորումները հարձակումների ժամանակ օգտագործում են ծանր սպառազինություն, անօդաչու թռչող սարքեր և մեծ թվով օտարերկրյա գրոհայիններ, հայտնում է SANA լրատվական գործակալությունը:

Նախարարությունը նաև կոչ է արել քաղաքացիներին չվստահել «ահաբեկիչների» տարածած ապատեղեկատվությանը և նորություններին հետևել պաշտոնական ազգային ԶԼՄ-ների միջոցով: Նոյեմբերի 27-ին իսլամիստական խմբավորումները հայտարարել են սիրիական բանակի և իրանամետ խմբավորումների դեմ խոշոր ռազմական գործողություն սկսելու մասին՝ այն անվանելով «ագրեսիայի զսպում»:


Միեւնույն ժամանակ զինված խմբավորմումը հայտարարել է Հալեպ քաղաքի որոշ թաղամասերում վերահսկողություն հաստատելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել