Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է
 |azatutyun.am|
22:12 - 29 նոյեմբերի, 2024

Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է, հայտնեց Ռուսաստանում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար», - փոխանցեց նա:

4 օր փակ էր ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը: Առատ տեղումների հետևանքով ճանապարհը երկու կողմից տեղ - տեղ անանցանելի էր դարձել, ինչի հետևանքով հսկայական խցանումներ են առաջացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել