Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
 |azatutyun.am|
13:55 - 30 նոյեմբերի, 2024

Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը և երեք եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը «մոտ ապագայում» Ժնևում կայացած հանդիպումից հետո։

Իրանի և այսպես կոչված E3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցողները հանդիպել են Շվեյցարիայում՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի ընդլայնվող միջուկային ծրագիրը, նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին և հակամարտությունները Մերձավոր Արևելքում:

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ում գրել է, որ շվեյցարական քաղաքում բանակցությունները կենտրոնացել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վրա, «հատկապես միջուկային խնդրին և պատժամիջոցների վերացմանը»:

«Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելուն և նախընտրում ենք երկխոսության և փոխգործակցության ուղին», - նշել է Ղարիբաբադին:

Հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ դա կլինի «ուղեղային գրոհի նիստ»՝ պարզելու, թե «արդյո՞ք իսկապես կա ելք» ներկայիս միջուկային փակուղուց, ի թիվս այլ բաների:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել