azatutyun.am: Կոսովոն ուժեղացրել է հսկողությունը «առանցքային» ենթակառուցվածքի շուրջ շաբաթ օրը իր երկու հիմնական էլեկտրակայանները սնուցող ջրանցքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այդ ջրանցքը ապահովում է ածուխով աշխատող երկու էլեկտրակայանների հովացման համակարգերին անհրաժեշտ ջուրը, որ արտադրում են Կոսովոյի էլեկտրաէներգիայի մեծ մասը:
Կոսովոյի վարչապետը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և հայտարարել, որ պայթյունի հետևում Սերբիան է՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Սերբիան հերքել է մեղադրանքները, դատապարտել է պայթյունն ու իր հերթին Կոսովոյին մեղադրել պայթյունը կազմակերպելու մեջ՝ կոչ անելով միջազգային հետաքննություն անցկացնել։
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է «Կոսովոյի կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումը», ասվում է Պրիշտինայում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և մեր աջակցությունն ենք առաջարկում Կոսովոյի կառավարությանը՝ այս հանցավոր հարձակման մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցում», - նշել է դեսպանատունը։
comment.count (0)