Իրանի արտգործնախարարը Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Անկարա
 |civilnet.am|
16:00 - 02 դեկտեմբերի, 2024

Իրանի արտգործնախարարը Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Անկարա |civilnet.am|

civilnet.am: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Դամասկոսից ժամանել է Անկարա, որտեղ իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայտնում են իրանական և թուրքական լրատվամիջոցները։

Իրանի ԱԳՆ ղեկավարը Անկարա է մեկնել Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումից հետո։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ Սիրիան կամ տարածաշրջանը երկրորդ անգամ չպետք է ահաբեկիչների կենտրոնի վերածվեն։

«Իրանի և Թուրքիայի խորհրդակցությունները մշտապես վերաբերել են տարբեր թեմաների․ մի շարք հարցերում մենք ունենք նույնական մոտեցումներ, որոշ հարցերում՝ ոչ։ Հույս ունեմ, որ երկխոսության միջոցով կկարողանանք տարածաշրջանային խնդիրների շուրջ փոխըմբռնման հասնել։ Սիրիան և կամ տարածաշրջանը չպետք է ահաբեկիչների կենտրոն դառնան»,- հայտարարել է Արաղչին։

Իրանի արտհործնախարարը նախօրեին Սիրիայի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Թեհրանի անվերապահ աջակցությունը Սիրիայի կառավարությանը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

Նոյեմբերի 27-ին Հայաթ Թահրիր աշ-Շամ զինված խմբավորումը Հալեպի շրջանում հարձակում է գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա։ Իսլամիստական խմբավորումներն այժմ վերահսկում են Հալեպ քաղաքի մեծ մասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել