1lurer.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ նոյեմբերի 27-ին ԱԺ կայքում պաշտոնապես հայտարարվել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:
«Օրակարգում չկա ԲԴԽ անդամի թեկնածության հարցը: Հարցն ընդհանրապես հիմա օրակարգից հանվե՞լ է, թե՞ թողել եք հետագայում ԱԺ-ում քննարկելու համար»,- հետաքրքրվեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ հարցն օրակարգից չի հանվել, այն պարզապես այս նիստերի շարքում ընդգրկված չէ:
comment.count (0)