Կանադան Մերձբալթյան երկրների օրինակով պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ. Ժոլի
 |1lurer.am|
14:47 - 03 դեկտեմբերի, 2024

Կանադան Մերձբալթյան երկրների օրինակով պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ. Ժոլի |1lurer.am|

1lurer.am: Կանադան Մերձբալթյան երկրների օրինակով պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:

Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ժոլիին հարցրել են, թե ինչպես պետք է արձագանքեն ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Կանադան Վրաստանի իրադարձություններին և Ռուսաստանի կողմից դրանք «հերթական մայդան» որակելուն:

«Կանադան համերաշխ է վրաց ժողովրդի հետ, և մենք շատ մտահոգված ենք այն ամենով, ինչ Ռուսաստանը փորձում է անել Վրաստանում։ Այդ պատճառով մենք կհետևենք Բալթյան երկրների օրինակին և պատժամիջոցներ կկիրառենք Վրաստանի առանցքային անձանց, ինչպես նաև բիզնես կազմակերպությունների, սուբյեկտների նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումների կամ կոռուպցիայի մեջ»,- ասել է Ժոլին:

Ավելի վաղ Լիտվան, Լատվիան և Էստոնիան Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու և ՆԳՆ մի շարք ղեկավարների դեմ պատժամիջոցներ են սահմանել: Այլ երկրներ ևս հայտարարել են, որ քննարկում են պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել