Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տնտեսական և էներգետիկ հարցեր
 |factor.am|
18:15 - 03 դեկտեմբերի, 2024

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տնտեսական և էներգետիկ հարցեր |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իրանական Մաշհադ քաղաքում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 28-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկել են տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և կապի, էներգետիկ անվտանգության ոլորտներում Ադրբեջանի և Իրանի համագործակցությունից բխող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համատեղ նախաձեռնություններ ու նախագծեր։

«Ընդգծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի միջև  հաղորդակցության արագ ավարտի, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը»,-ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել