Եթե վարորդները գնան աշխատանքի, ազատվածների հարցը կվերանայվի. ինչ են ասել վարորդներին

Ակցիա իրականացնող վարորդներից մի քանիսը հանդիպել են «Երեւանի ավտոբուս» ընկերության տնօրենի հետ։ Հանդիպմանը մասնակցած, աշխատանքից ազատված վարորդներից մեկը հայտնեց, որ այսօր աշխատանքից 35 վարորդ է  ազատվել:

«Մեզ ասել են, որ եթե մյուս վարորդները վերադառնան աշխատանքի, մեր հարցը վաղը կվերանայեն: Մենք հորդորել ենք մեր գործընկեր վարորդներին, որ վաղը դուրս գան աշխատանքի, իսկ երեկոյան կհասկանանք մեր հարցը վերանայել են, թե ոչ։ Դեռ չգիտենք՝ վաղը ինչ ենք անելու, կքննարկենք»,-ասաց  նա:

Բողոքի ակիցայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ նաև գրավոր են ներկայացրել իրենց պահանջները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով