shantnews.am։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը թույլ է տվել խորհրդարանական զեկույց հրապարակել բրիտանական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի ենթադրյալ փորձերի վերաբերյալ, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով վարչապետի ներկայացուցչին:
«Ջոնսոնն ուսումնասիրել է անցյալ ամիս իրեն ներկայացրած զեկույցը և գոհ է դրանից. հրապարակման համար խոչընդոտներ չկան»,- ասել է վարչապետի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ զեկույցը պատրաստվել է Բրիտանիայի խորհրդարանի հետախուզության և անվտանգության հանձնաժողովի նախորդ կազմի կողմից, հետևաբար, այն չի հրապարակվելու մինչև խորհրդարանական նոր հանձնաժողովի ձևավորումը:
Սպասվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի 1-2 ամսվա ընթացքում:
comment.count (0)