Զելենսկին հայտարարել է «Վրաստանի ռուսամետ իշխանությունների նկատմամբ» պատժամիջոցներ սահմանելու մասին
 |factor.am|
14:49 - 05 դեկտեմբերի, 2024

Զելենսկին հայտարարել է «Վրաստանի ռուսամետ իշխանությունների նկատմամբ» պատժամիջոցներ սահմանելու մասին |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Վրաստանի ռուսամետ իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին»։ Այս մասին նա հայտնել է Տելեգրամում հրապարակված ուղերձում։

«Դրանք պատժամիջոցներ են Վրաստանի իշխանության այն հատվածի դեմ, որը հիմա Վրաստանը հանձնում է Պուտինին։ Այդպես լինում է միջազգային հարաբերություններում, եթե ժամանակին չես արձագանքում կամ եթե անսկզբունքային ես արձագանքում, ապա այն, ինչ հետևում է՝ կորցված տասնամյակներ են և երկրներ՝ զրկված ազատությունից։ Չի կարելի որևէ մեկին այս տարածաշրջանում կորցնել՝ ոչ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ էլ Ուկրաինային»,- ասել է Զելենսկին:

Պատժամիջոցների  ցուցակում հայտնվել է 19 մարդ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, պետական ​​անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ ու դատավորներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել