ՀՀ ԱԺ նախագահն ու Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
18:19 - 05 դեկտեմբերի, 2024

ՀՀ ԱԺ նախագահն ու Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:
 
Կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգի, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
 
Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնց շրջանակում Կանադայի և Հայաստանի խորհրդարանների աշխատակազմերի միջև տեղի են ունենում փորձի փոխանակման աշխատանքներ՝ ապահովելով երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի լայն համագործակցությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, խաղաղության պայմանագրին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել