shantnews.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնյեի կառավարության հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ անվստահություն էր հայտնել Միշել Բարնյեի կառավարությանը: Հարցը քվեարկության է դրվել այն բանից հետո, երբ Բարնյեն առանց պատգամավորների հետ համաձայնեցման հավանություն է տվել 2025 թվականի բյուջեին։
Վերջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Ժորժ Պոմպիդուի կառավարությանը 1962 թվականին։
comment.count (0)