aliq.ge: Թբիլիսիում եվրոպամետ ցույցերի 8-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան փակ է: Ցուցարարները չեն պատրաստվում լքել տարածքը:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ցուցարարները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները: Ցուցարարներն ի նշան բողոքի բռունցքներով հարվածում են խորհրդարանի երկաթյա պատնեշին:
«Պահանջում ենք կառավարության անհապաղ հրաժարականը և ժամանակավոր տեխնիկական կառավարության ձևավորում», — գրված է ցույցի պաստառներից մեկի վրա:
Ազատության հրապարակում տեղակայվել են հատուկջոկատայիներ, մոբիլիզացվել է նաև հատուկ տեխնիկա:
comment.count (0)