hy.armradio.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո իր արած հայտարարությանը, ըստ որի՝ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ, այդ թվում, այսպես կոչված՝ հայկական կարուսել է կիրառվել:
Նախագահը պարզաբանել է՝ իր ասած հայտարարության մեջ ոչ մի էթնիկ հարց չի եղել:
«Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիներին և մեր հարևան հայերին, որոնց շրջանում ևս առկա է ռուսական քարոզչությունը, իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի։ Սա այն եզրույթն է, որը ես լսել եմ, երբ առաջին անգամ Շևարդնաձեի ղեկավարման ժամանակ եկա Վրաստան։ Այն գործածվել է նաև Սաակաշվիլու օրոք։ Եվ եթե ես չեմ սխալվում, Հայաստանում այն կոչում են «վրացական կարուսել»։ Սրանում էթնիկ հարց չկա»,- ասել է Զուրաբիշվիլին։
comment.count (0)