Վաշինգտոնը համաձայն չէ Գազայում ցեղասպանության մասին Amnesty International-ի գնահատականի հետ
 |azatutyun.am|
15:15 - 06 դեկտեմբերի, 2024

Վաշինգտոնը համաձայն չէ Գազայում ցեղասպանության մասին Amnesty International-ի գնահատականի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը համաձայն չէ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները պաղեստինցիների ցեղասպանություն համարելու Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատկանի հետ։

«Մենք նախկինում ասել ենք և շարունակում ենք պնդել, որ ցեղասպանության մեղադրանքներն անհիմն են», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ նման հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները կարևոր դեն ունեն Գազայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկատվության և վերլուծությունների տրամադրման հարցում:

«Բայց այս գնահատակնների հետ մենք համաձայն չենք», - նշել է Պատելը՝ շեշտելով՝ ԱՄՆ-ը շարունակում է մտահոգված լինել Գազայում հումանիտար վիճակով։

«Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ Գազայում հումանիտար իրավիճակը բարելավվի, պատանդները տուն վերադառնան, հակամարտությունն ավարտվի, ապա կողմերը պետք է աշխատեն պատերազմը դադարեցնելու պայմանավորվածության ուղղությամբ։ Հենց սրա վրա էլ մենք այսօր կենտրոնացած ենք», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։

Amnesty International-ը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է պաղեստինցիների ցեղասպանություն։ Կազմակերպությունը ուսումնասիրություն է անցկացրել և զեկույց հրապարակել, որտեղ նկարագրված է, թե «ինչպես, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի սարսափելի հարձակումներից հետո սկսված ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Գազայում պաղեստինցիների կյանքը լիակատար դժոխք է դարձրել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել