Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Սիրիայի խաղաղ բնակիչների պաշտպանության կարևորությունը |armenpress.am|
12:37 - 07 դեկտեմբերի, 2024

Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Սիրիայի խաղաղ բնակիչների պաշտպանության կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց  է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից: 

Բլինքենն ընդգծել է խաղաղ բնակիչների, այդ թվում՝ փոքրամասնությունների խմբերի անդամների պաշտպանության կարևորությունը Սիրիայում: 

«Պետքարտուղարը քննարկել է հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն»,-ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել