hetq.am: Վրաստանի մայրաքաղաքում հատուկջոկատայինները վերջին երեք օրվա ընթացքում առաջին անգամ նախորդ գիշեր սկսել են ցրել Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Այդ մասին հայտնում է Грузия Online պորտալը։ Վերջինս նշում է, որ ցույցի ցրման պատճառ է դարձել ցուցարարների կողմից պիրոտեխնիկայի կիրառումը։
Տելեգրամյան Paper Kartuli-ն էլ գրում է, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելուց երկուսուկես ժամ անց Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը, ակցիայի մասնակիցներից գրեթե մարդ չէր մնացել։
Տելեգրամյան այս ալիքը փոխանցում է, որ որոշ ցուցարարներ գնացել են Կուր գետի ափ, որտեղ էլ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների և անհայտ անձանց միջև, որոնք դուրս են եկել մեքենաներից և «հայտնել իրենց դժգոհությունը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)