Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը։
Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած զինյալները այսօր ներթափանցել են Դամասկոսի շրջանում գտնվող Քանաքեռ քաղաքը։ Ապստամբների պնդում են, որ նրանք շրջապատել են մայրաքաղաքը, սակայն Սիրիայի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը։ Ավելի հյուսիսում գտնվող ապստամբ զինյալները մտել են կենտրոնական Պալմիրա քաղաք։
Այսօր նաև տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի քննարկման թեման Սիրիայում վերսկսված մարտերն էին։ «ՌԴ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ահաբեկիչներին գերակշռել Սիրիայում», - հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսական ինքնաթիռները 2015 թվականից ի վեր օգնում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին ապստամբ գրոհայիններին հարվածներ հասցնելու հարցում:
Այն հարցին, թե արդյոք Մոսկվան անհանգստացած է ապստամբների կողմից սիրիական Համա քաղաքը գրավելու կապակցությամբ, Լավրովն ասել է, որ ինքը «կռահում է, թե ինչ է լինելու»։
«Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք, որ ահաբեկիչները հաղթեն, նույնիսկ եթե նրանք ասում են, որ իրենք այլևս ահաբեկիչներ չեն», - ավելացրել է նա։
comment.count (0)