iravaban.net: Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ հրապարակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։
Դատարանը վճռել է․
Անդրանիկ Փիլոյանին մեղավոր ճանաչել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Արտակ Բեյբությանը մեղավոր ճանաչվեց պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փորձի համար, նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով։
Պատիժը պայմանականորեն չկիրառվեց, սահմանվեց փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով։ Նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Վիգեն Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար, որը կատարվել է ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության նպատակով։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը կվերացվի։ Գրավի գումար 5 միլիոն դրամը կվերադարձվի։
Արթուր Օհանյանը մեղավոր ճանաչվեց կաշառք տալու համար։ Պատիժը պայմանականորեն չկիրառվեց և սահմանվեց 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կվերացվի։
Վիգեն Մկրտչյանը մեղավոր ճանաչվեց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու համար։
Հրաչյա Երեմյանը մեղավոր ճանաչվեց պաշտոնական լիազորությունների չարաշահման, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառքի միջնորդության համար։
Արա Յաղջյանը արդարացվեց, ճանաչվեց և հռչակվեց նրա անմեղությունը։ Գրավի գումար 2 միլիոն դրամը կվերադարձվի նրան։
Աշոտ Հակոբյանը ևս արդարացվեց, սահմանվեց տուգանք՝ 500 հազար դրամի չափով, գրավի գումար 10 միլիոն դրամը կվերադարձվի այն վճարողին։
Դատարանը նաև վճռեց հօգուտ ՀՀ-ի բռնագրավել՝
comment.count (0)