armenpress.am: Կենտրոնական բանկն այս տարի ակնկալում է 6 տոկոս կամ փոքր-ինչ ավելի քիչ տնտեսական աճ, իսկ մյուս տարի՝ 5 տոկոսի շրջանակներում:
Այս մասին ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Այս տարվա համար մեր ակնկալիքը մոտավորապես 6 տոկոս կամ մի քիչ ավելի պակաս տնտեսական աճն է: Մյուս տարվա համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ է լինելու, այսինքն՝ 5-ի շրջանակներում՝ կախված սցենարից»,-ասաց Գալստյանը:
Ըստ ԿԲ նախագահի՝ «Ա» սցենարով, որը գնաճային սցենարն է, տնտեսական աճն ավելի բարձր կլինի, իսկ «Բ» սցենարով ավելի ցածր կլինի: «2025-ին սոլիդ աճ ենք ունենալու»,-նշեց նա:
comment.count (0)