Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կամրջի հիմնանորոգման աշխատանքների մասին հայտարարել էր օգոստոսի 19-ին՝ նշելով, որ օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ից հոկտեմբերի 6-ին տեղռկացրել էին, որ կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։
comment.count (0)