Ըստ «Վրացական երազանք»-ի՝ Մակրոնն ու Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսով զրուցել են |azatutyun.am|
15:03 - 11 դեկտեմբերի, 2024

Ըստ «Վրացական երազանք»-ի՝ Մակրոնն ու Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսով զրուցել են |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Վրացական երազանք»-ի հաղորդագրությունը։

«Վրացական երազանք»-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

Ըստ հաղորդագրության՝ Մակրոնը «ցանկություն է հայտնել նպաստելու ստեղծված իրավիճակի լիակատար լիցքաթափմանը»՝ շեշտելով, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար։

Իվանիշվիլին ողջունել է համատեղ ջանքերի գաղափարը։

Մակրոնն ու Իվանիշվիլին պայմանավորվել են առաջիկա օրերին կրկին զրուցել՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը։

Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Ակցիաներն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել