ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմերցիայի նախարարության պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը՝ հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությանը 2024 թվականի նոյեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում Շանհայում կազմակերպվող Չինաստանի ներմուծման 7-րդ միջազգային ցուցահանդեսին։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։
comment.count (0)