Կառավարությոնը վաղաժամ դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորությունները և նոր ընտրությունների վերաբերյալ որոշում կայացրեց
 |news.am|
13:07 - 12 դեկտեմբերի, 2024

Կառավարությոնը վաղաժամ դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորությունները և նոր ընտրությունների վերաբերյալ որոշում կայացրեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց:

Նշվում է, որ  «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:

Համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել