Հայաստանը հետևում է Սիրիայում զարգացումներին․ ԱԳՆ
15:41 - 12 դեկտեմբերի, 2024

Հայաստանը հետևում է Սիրիայում զարգացումներին․ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հետևում է Սիրիայում զարգացումներին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից:

Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205):

Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք:

Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով:

Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել